Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը հետաքրքրված չէ  բազմազավակությամբ. վիցե միս Եվրոպա (տեսանյութ)

Հասարակություն
gexeckuhi

Անցել են այն ժամանակները, երբ կինը փորձում է մեկ երեխա ունենալ, հիմա նույնիսկ կարիերայով զբաղված կանայք են  ցանկանում շատ երեխաներ ունենալ:  3 երեխաների մայր , 2001 թ Միսս Հայաստան Իրինա Թովմասյանը նշում է՝  ժամանակ է գտնում եւ երեխաների դաստիարակությամբ,   եւ կարիերայով զբաղվել: Նա իրեն ամենաերջանիկն է համարում: 2016թ. առաջին Վիցե միս Եվրոպա Աննա Դեմիրխանյանը դեռ մեկ երեխա ունի, շատ է ցանկանում չորս երեխա ունենալ: Ապրիլի 7-ին՝  մայրության և գեղեցկության օրը, գեղեցկուհիները չեն մոռանում նաեւ  խնդիրների մասին: Իրինա Թովմասյանը  մայրերի գիտի,  ում երեխան դաշնամուր նվագելու տաղանդ ունի, սակայն վճարելու ունակ չէ, իսկ անվճար դասընթացների մասին մայրերը չգիտեն:  Նա առաջարկում է թեժ գիծ ձեւավորել, որտեղ հայ մայրերը կբարձրաձայնեն  իրենց խնդիրների մասին: Աննա Դեմիրխանյանն էլ նշում է, որ ինֆորմացիայի պակաս կա, թե ինչպես է պետությունն աջակցում բազմազավակ մայրերին: «Ապրելով Հայաստանում՝ ես տիրապետում եմ ավելի շատ այն տեղեկատվությանը, թե ինչպես է Ռուսաստանում պետությունն աջակցում մայրերին, քան Հայաստանում: Այնտեղից ինֆորմացիան գալիս-հասնում է, որովհետեւ շատ են դրա մասին խոսում, բարձրաձայնում: Փորձում են ընտանիքն ավելի ամուր պահել, օգնել, որպեսզի երեխաներ շատ ծնվեն եւ այլն: Հայաստանում մի փոքր դա չեմ լսում, չեմ տեսնում, չեմ նկատում: Մի կողմից տպավորություն է, որ պետությունը հետաքրքրված չէ այդ ամրության մեջ, բազմազավակության մեջ:  Տպավորություն է, որ պետք չէ այդքան շատ երեխաներ ունենալ»,- ավելացրեց Աննա Դեմրիխանյանը: Վերջերս շատ են դեպքերը, երբ պատկան մարմինները բազմազավակ մայրերին մեղադրում են շատ երեխաներ ունենալու մեջ, եթե չես կարողանում հոգ տանել նրանց մասին: Իրինա Թովմասյանը կարծում է, որ պետք է այնքան երեխաներ ունենալ, որ կարողանաս նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովել: Աննա Դեմիրխանյանը ոչ մի կերպ չի հասկանում մեղադրողներին եւ նշում է, որ պետությունը միայն պետք է ձեռք մեկնի: