Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառայողական քննություն՝ դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու համար

Հասարակություն
hrach

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով ծառայողական քննություն է  նշանակվել «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964թ. ծնված Հրաչյա Հենզելի Գեւորգյանը (նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, վերջին անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերով, 316 հոդվածի 1-ին մասով եւ 182 հոդվածի 1-ին մասով 09.11.2015թ. դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով) ապրիլի 5-ին` ժամը 17:05-ի սահմաններում հանկարծամահ է եղել: Նախնական տվյալներով, մահվան պատճառը կարող է լինել սուր կորոնար անբավարարությունը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»: 2017 թվականի մարտի 31-ին դատապարտյալը անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ եւ խորհրդատվություններ ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Արդյունքում` արձանագրվել է, որ ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել: Ապրիլի 1-ից Հ. Գեւորգյանը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել եւ դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, Հրաչյա Գեւորգյանը ժամանակին հացադուլ էր հայտարարել, կարել էր բերանը՝ դժգոհելով կալանավայրում իր նկատմամբ վերաբերմունքից։