Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կա ՌԴ-ից եկող վախ. Աշոտ Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ashot-Exiazaryan

Տնտեսագետ, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախընտրական ցուցակով ընտրություններին առաջադրված Աշոտ Եղիազարյանն այսօր անդրադառնալով հետընտրական գործընթացներին եւ մասնավորապես տնտեսության վիճակին, նշեց, որ ՌԴ ազդեցությունը շարունակելու է մնալ բարձր մակարդակի վրա. «Միայն մեկ կուսակցությունն է առաջարկել դուրս գալ ԵՏՄ-ից, որը մեր զարգացման միակ ուղին է։ Այժմ ԱԺ անցած ուժերից միայն Ելքն է արեւմտամետ ուժ է, որն աշխատում է սպասումների վրա է թե ԵՏՄ-ն կփլուզվի, ԵՄ հետ կկնքվի պայմանագիր։ Դա վտանգավոր վիճակ է, որի ժամանակ զիջումներ կպահանջեն հատկապես Արցախի հարցում։ Այսինքն, քաղաքական ելք, լուծում չի առաջարկում։ Հանգուցալուծումը կլինի միայն պարտադրված պատերազմը»: Ըստ նրա` այս ընտրությունները հարմար առիթ էին, որ այլընտրանք հայտնող ուժերը հայտնվեին ԱԺ-ում եւ քաղաքակիրթ պայմաններում սկսեին գործընթաց ԵՏՄ-ից դուրս գալու. «Հիմա մեր իրավիճակն ավելի բարդացել է, եւ այս պահին ես հանգուցալուծումը չեմ տեսնում։ Երբ քարոզչության ընթացքում պտտվում էինք համայնքներով, տեսանք, որ անգամ հարեւան, բարեկամներ կապերն էլ չեն աշխատում։ Կա միայն վախ, որը գալիս է ՌԴ-ից»: Մեր այն հարցին, թե ԵՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ հետ համագործակցության կոչով հանդես եկող քաղաքական գործիչներից կային նաեւ այս` 4-րդ գումարման ԱԺ-ում, սակայն բացի կոչերից, ոչինչ չեղավ, պարոն Եղիազարյանը նկատեց. «Այդ ժամանակ այս հարցը որպես պլատֆորմ չի դրվել, իսկ հիմա, եթե մենք կարողանայինք ձեւավորել մեծամասնություն, կկարողանայինք իրականացնել մեր ծրագիրը»: