Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանը հերթական հետազոտությունն է անցել

Պաշտոնական
Vahan-Shirxanyan1

Քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ տեղեկացրել էր, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանը 03.04.2017թ. տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ի լրումն հայտնում ենք, որ ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանը ապրիլի 3-ին հերթական հետազոտությունն է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ՄՌՏ հետազոտություն: 05.04.2017թ., հիմնվելով վերոնշյալ հետազոտության արդյունքների վրա, ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի կողմից բացառվել է ստացիոնար բուժումը և նշանակվել կոնսերվատիվ բուժում` կինեզոթերապիա (բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ) նյարդաբանի հսկողության տակ:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին