Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայնակ Գայլին հայհոյելու համար պաշտպանը կդիմի Գլխավոր դատախազին

Քաղաքականություն
xandoyan-2

«Սասնա ծռեր» խմբի անդամ, Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի նկատմամբ  սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու համար պաշտպան Արա Ղարագյոզյանը կդիմի Գլխավոր դատախազին: «Պահվածքի համար ենք դիմելու»,- «Ա1+»-ին ասաց  պաշտպանը:    Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Միայնակ Գայլի գործով դատական նիստը: Տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու դռնփակ դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանը հայտարարել էր, որ դատախազը եւ քննչական խմբի ղեկավարն են մեղավոր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մեջ եւ նրանք են սպանել Արթուր Սարգսյանին:   Դատախազ Պետրոս Պետրոսյանը դրանից հետո, ըստ պաշտպանի, հայհոյանք էր հնչեցրել:  Երեկ Վերաքննիչ դատարանը, առանց պաշտպանի եւ Արայիկ Խանդոյանի դատական նիստ է անցկացրել եւ որոշել է մերժել «Սասնա ծռեր» խմբի անդամի բողոքը:  Արայիկ Խանդոյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, զենք- զինամթերք պահելու, կրելու եւ հափշտակելու մեջ: