Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահաշվարկի դիմում է ներկայացրել 4 ուժ

Քաղաքականություն
kyh-nist

Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմումով հանդես են եկել ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՎԿ տարածքային թեկնածուները: Այս մասին «Ա1+»-ին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Դիմումները վերաբերում են 38 ընտրատարածքից 4-ին՝ թիվ 4, 6, 36, 37 ընտրատարածքների 12 ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկին:  4/18 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում ներկայացրել է «Ծառուկյան» դաշինքի տարածքային թեկնածուն, 6/05-ում՝ ՀՎԿ, 37/32-ում՝ ՀՀԿ, իսկ 36 ընտրատարածքի միանգամից 9 ընտրատեղամասում՝ ՀՅԴ: Հերմինե Հարությունյանի տեղեկացմամբ՝ վերահաշվարկի դիմումների ներկայացման վերջնաժամկետը այսօր էր՝ ապրիլի 4-ը, ժամը 11:00-ն: Ըստ նրա՝ եթե նախկինում վերահաշվարկի դիմումները կարող էին ներկայացվել մինչեւ քվեարկության օրվան հաջորդող օրը՝ ժամը 18:00-ն, ապա Ընտրական նոր օրենսգրքի ընդունումից հետո ժամկետը երկարացվել է՝ քվեարկության օրվանից մինչեւ 2 օր անց՝ ժամը 11:00-ն:  Այս պահին ընտրատարածքների հանձնաժողովները քննարկում են ներկայացված վերահաշվարկի դիմումները: