Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանք չեն անցնի խորհրդարան. արդյունքներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitlrred

ԱԺ կանցնի 4 ուժ. ՀՀԿ՝ 49,12%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32%, «Ելք»՝ 7,77%, ՀՅԴ՝ 6,57% ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում ամփոփել է ապրիլի 2–ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝  ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ ՀՀԿ,  Ծառուկյան» դաշինքը, «Ելք»՝դաշինքը, ՀՅԴ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նախնական արդյունքների արձանագրությունը, որն ստորագրեցին ԿԸՀ  անդամները։ «Ելք» կուսակցությունների դաշինք -  7,77 % «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 0,94% «Հայկական վերածնունդ» կուսակցություն –3,71% «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք –27,32% «Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք –1,65% Հայաստանի Հանրապետական կուսակցություն –49,12% Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 0,75% «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք –2,07% «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն –  6,57% Նախնական տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցել են ընտրողների 60.93 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 6701 քվեաթերթիկ։