Վիճաբանություն՝ ՀՀԿ և Ծառուկյան դաշինքի ներկայացուցչի միջև (տեսանյութ)
Վիճաբանություն 8/21 ընտրատեղամասում. hանձնաժողովի հանրապետական նախագահը եւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի վիճաբանության առիթը անձին օգնող տրամադրելն էր: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը մտավախություն ունի, որ կասեն ում ընտրի, թեեւ սա առաջին դեպքն էր: Իսկ հանձնաժողովի նախագահ Միհրան Առաքելյանը պարզաբանում է. «Ուղղորդում եթե մինչ այդ չի եղել, հիմա էլ չի կարող լինել, ուղղակի դրսում կանգնածին խնդրեցինք օգնել»: Այս ընտրատեղամասում բազմաթիվ ընտրողներ էին հավաքվել: Մարդիկ կային, որ երկրորդ անգամ էին գալիս քվեարկության. «Հերթ էր գնացի: Շատ մեծ հույսով եմ եկել: Մեր ժողովուրդն էլ է հավատում, որ կփոխվի եւ մենք լավ կապրենք»,- ասաց Հասմիկ Ոսկանյանը: Իսկ հանձնաժողովի նախագահ Միհրան Առաքելյանը նշում է, որ մարդկանց կուտակման պատճառը քվեախցիկների քիչ լինելն է: «Քանի որ սենյակը փոքր է, օրենքը նախատեսում է, որ 4 քվեախցիկ լինի, 3 հատ ենք դրել: Դրա համար էլ դանդաղ է գնում»: Ինչպես բոլոր ընտրատեղամասերի դիմաց, այստեղ էլ մարդկանց եւ մեքենաների կուտակումներ էին: Ավելին՝ տեսանյութով