Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական վերածնունդ»-ում էական խախտումներ չեն արձանագրել

Քաղաքականություն
hvk

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները էական խախտումներ չեն արձանագրել։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կուսակցության պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանը, օրվա սկզբում ահազանգեր են ստացել, որ որոշ տեղամասերում քվեաթերթիկները պակաս են եղել, սակայն այդ լուրերը չեն հաստատվել։ «Այս պահի դրությամբ այլ էական խախտումների ահազանգեր չենք ստացել»,-ասաց նա։