Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղավոր են՝ կպատժվեն. վարչապետը՝ ուսուցիչների ձայնագրությունների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2

Երևանի 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողների հարցին՝  որքա՞ն է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»: Իսկ ինչպե՞ս կգնահատի քարոզարշավի ընթացքը՝ ծեծուջարդ, դանակահարություն, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ականների միջեւ: «Իհարկե լավ չի,- ասաց վարչապետը,- բայց առաջընթաց կա»: Խոսելով ընտրախախտումների մասին՝ վարչապետ Կ.Կարապետյանն ասաց, որ այն մեխանիզմները, որոնք ներդրվել են, ամբողջովին բավարար են ընտրախախտումները բացառելու համար : Լրագրողները վարչապետին հարցրին նաև ուսուցիչների ձայնագրությունների միջադեպի մասին: Պարոն Կարապետյանն ասաց, որ ովքեր մեղավոր են՝ կպատժվեն: Այն հարցին՝ որեւէ քաղաքական ուժի հետ հանրապետականները կոալիցիա կկազմե՞ն, վարչապետն ասաց, որ այդ պահին դեռ հայտնի չէ: 8 9