Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանն օլիմպիական ուղեգիր չնվաճեց

Սպորտ
fig

Հայաստանի գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը նույնպես ավարտեց ելույթները Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Մենասահորդուհիների կամավոր ծրագրում մեր մարզուհին վաստակեց 98.27 միավոր եւ 24 մասնակիցների մեջ զբաղեցրեց 23-րդ տեղը: Այդպիսով, Անաստասիա Գալուստյանին չհաջողվեց մտնել եզրափակիչ փուլ, որը միաժամանակ տալիս է 2018թ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: Հիշեցնենք, որ մեր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան-Սիմոն Պրուստ-Սենեկալ պարային զույգը նույնպես դուրս էին մնացել եզրափակիչ փուլից: