Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանը պարտվեց եւ մնաց առանց մրցանակի  

Սպորտ
unnamed-28-3

ԱՄԷ Շարժա քաղաքում ավարտվեց «Շարժա Մասթերս» շախմատային խոշոր մրցաշարը: Այսօր կայացած վերջին տուրում մեր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթեց հնդիկ շախմատիստ Ռահմանին եւ 6,5 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: Վլադիմիր Հակոբյանը, որը մրցաշարի ընթացքում ընթանում էր առաջատարների խմբում, ցավալի պարտություն կրեց հնդիկ Սեթուրամանից եւ նահանջեց 21-րդ հորիզոնական՝ վաստակելով 6 միավոր: Մրցաշարում Հայաստանի 3-րդ պատվիրակը, 12-ամյա Էդուարդ Հակոբյանը, ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Վլադիմիր Լազարեւի հետ: Վլադիմիր Հակոբյանի որդին 5 միավորով գրավեց 80-րդ տեղը եւ 107 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: «Շարժա Մասթերս»-ի անդրանիկ մրցաշարում հաղթեց չինացի Վան Հաոն, որը լրացուցիչ հաշվարկով առաջ անցավ 7-ական միավոր ունեցող մյուս 5 շախմատիստներից