Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը հաջողություն գրանցելու համար. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharm

ՀՀԿ գործադիր մարմինը վերջին  ամփոփիչ նիստն է անցկացրել ԱԺ ընտրություններից առաջ:  ՀՀԿ մամլո խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից մանրամասներ հաղորդեց լրագրողներին: Ամփոփվել է քարոզարշավը:  Ըստ Շարմազանովի՝ իրենք գտնում են, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ում բոլոր քաղաքական դերակատարների համար ստեղծվել են հավասար պայմաններ և հնարավորություններ՝ նախընտրական քարոզչության համար, աննախադեպ ազատ  խղճի  և ազատ խոսքի մթնոլորտում է անցել այս քարոզչությունը, որևէ քաղաքական ուժի իրավունքները չեն սահմանափակվել: Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «քարոզարշավի ժամանակ հանրության հետ շփումները և սոցոլոգիական տարբեր  հարցումների տվյալները վկայում են այն, որ ընտրական մարաթոնի ֆինիշին Հայաստանի հանրապետական կուսակցությունը ունի բոլոր շանսերը հաջողություն գրանցելու համար: Հաջողություն ասելով նկատի չունեն 5 կամ 10 տոկոսը, այլ ընտրողների վստահությունը, որ ՀՀԿ-ն մենակ կամ կոալիցիոն գործընկերների հետ կարող է կազմել կառավարություն »: «Ընտրողները պահանջում են համակարգային փոփոխություններ, ՀՀԿ-ն է դրանց ծնողը եւ շարունակելու ենք բոլոր ոլորտներում: Մենք իրատեսական ծրագիր, մրցունակ գաղափարախոսություն, հզոր կուսակցություն եւ կառույցներ ունենք»,- ասաց նա: