Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200մ պոդիում, 50 դիզայներ՝ ArmMod Fashion-ին

zhoir

Հյուսիսային պողոտայի Tashir Street Shopping Gallery-ում տեղի է ունեցել ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ բարեգործական ցուցադրությունը, որին մասնակցել են նախագծի շրջանակում ներկայացած բոլոր դիզայներները: Հատուկ հյուրերի կազմում էին նախագծի ընկերները, գործընկերները, լրատվամիջոցները, հայտնի և ճանաչված աստղեր: Ինչպես միշտ ցուցադրությանը մասնակցել են քաղաքի լավագույն մոդելները: Ինչպես նախագծի յուրաքանչյուր ցուցադրություն, այս անգամ ևս կա կոնկրետ ուղերձ. մեր սիրելի արտիստները, հայտնի մարդիկ տարբեր բնագավառներից, նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ դուրս են եկել պոդիում՝ ապացուցելու և հաստատելու, որ խրախուսում են հայկականը, որ սիրով պատրաստ են կրել տաղանդավոր սկսնակ մոդելավորողների հագուստները: Ցուցադրությունը բարեգործական էր։ Նորաձևության շոուն աննախադեպ էր նաև նրանով, որ պոդիումը 200 մետր էր, մասնակցում էր 30 մոդել, 50 դիզայներ, 500 հյուր: Որպես մոդել հանդես եկան նաեւ ճանաչված մարդիկ՝ հաղորդավարներ Գոհար Հայրապետյանը, Արմինե Ճաղարյանը, Ժիրայր Ոսկանյանը, ով ներկայացնում էր իր՝ Voskanyan’s բրենդի արծաթյա զարդերը: Դիզայներների թվում էին Աննա Ալեքսանյանը, Անի Մուրադյանը, Անուշիկ Սարոյանը, Թերեզա Ղարաբաղցյանը, Շուշան Տատինցյանը, Դիանա Սահրադյանը, Սոնա Բաղդասարյանը, Ժանետ Հովսեփյանը և այլք։ vosk