Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղեցիկ հայացքից կոմունիստները հասկացել են, որ իրենց են ընտրելու (տեսանյութ)

Քաղաքականություն
Tachat_Sargsyan

Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը  չի կարծում, որ ԱԺ-ում մեծամասնություն կկազմեն, սակայն  համոզված է՝ անցողիկ շեմը հաղթահարելու են. «Ժողովրդի հետ հարաբերվելով, նրանց հանդիպումներից, նրանց տրամադրությունից, նրանց գեղեցիկ հայացքից  մենք հասկացանք, որ ճիշտ ենք մեր ուժերը որոշել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տաճատ Սարգսյանը:  Նրա խոսքերով՝ հանրապետության արդյունաբերությունը զրոյական վիճակում է գտնվում:  Իշխանության գալու դեպքում կարող են տնտեսությունը վերականգնել, աշխատանքային շատ մեծ փորձ ունեն: «Կստեղծենք այնպիսի վիճակ, որ բոլոր ճանապարհները եւ երկաթուղինը աշխատի, որպեսզի հնարավոր լինի բեռներ տեղափոխել եւ ստանալ բեռներ»: Ըստ Տաճատ Սարգսյանի՝  Հայաստանում ներդրումների համար պետք է ստեղծել նաեւ նպաստավոր պայմաններ: