Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2017թ. ապրիլ-հունիս ամիսների եղանակի կանխատեսում

Կարևոր լուրեր Հասարակություն
blossom

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումներով` ապրիլին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը` նորմայից ավելի: Մայիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը նույնպես կլինի նորմային մոտ: Հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը և տեղումների քանակը ևս սպասվում է նորմային մոտ: Նշենք, որ սեզոնային կանխատեսման արդարացման աստիճանը կազմում է 70-75%: Յուրաքանչյուր ամսվա համար կանխատեսման ճշտումը կներկայացվի նախորդող ամսվա վերջին տասնօրյակում: