Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոնգրես-ՀԺԿ». «Ամենայն հավանականությամբ ընտրությունները կլինեն լեգիտիմ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Armen_Martirosyan

Արմեն Մարտիրոսյանը չի ափսոսում, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նախընտրական ամբողջ քարոզչությունը կառուցեց խաղաղության կարեւորության վրա: Իրենք ավելի մեծ աղետ են կանխում, քան կոռուպցիան է եւ աղքատությունը. «Մեր ուժը օրվա հացը լուծող խնդիրների համար չէ, մենք մեր ձեռքը վերցրեցինք Հայաստանի ղեկը, անկախ նրանից՝ ով է էսօր իշխանության»: Սակայն կա տեսակետ, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իրականում համաձայնության մեջ է իշխանության հետ, որ խորհրդարանում տեղեր ստանա, եթե քարոզչության ժամանակ շրջանցի իշխանության ապօրինությունները: Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ. «Անգամ էն, որ թե Դաշնակցությանը, թե Սերժ Սարգսյանին էդպիսի մեծ հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի կարողանան կոնֆլիկտը լուծել, իրենք միեւնույն է, ինչպիսի ապերախտ իշխանություն կային, էդպես էլ մնացին»: Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ոչ մի պայմանավորվածություն չկա, ապրիլյան պատերազմի ժամանակ Կոնգրեսն ասել է, որ իշխանության կողքին է, եթե Ղարաբաղի պատերազմը շարունակվի. «Մնացած բոլոր դեպքերում մենք էս իշխանության հակառակորդն ենք, ընդդիմախոսն ենք, քննադատն ենք եւ ի վերջո գերեզմանափորն ենք»: Ընտրական կեղծիքների դեպքում դաշինքի փողոց դուրս գալն Արմեն Մարտիրոսյանը չի բացառում: Բայց որպեսզի փողոց դուրս գալու խնդիր չլինի, դեռ մեկ տարի առաջ, երբ նախաձեռնեց քվեարկված ընտրացուցակների հրապարակման գործընթացը եւ հաղթեց. «Մենք նախապատրաստել ենք դաշտը, որպեսզի ընտրությունները լինեն լեգիտիմ, որպեսզի դուրս գալու խնդիր չառաջանա»: Այսպես թե այնպես ընտրությունները լինելու են օրինական,-ասում է Արմեն Մարտիրոսյանը: Հենց թեկուզ այն պատճառով, որ տնտեսող եվրոպացին ձեւական ընտրություններ անելու համար Հայաստանին փող չէր տա՝ եթե տվել է 9 միլիոն դոլար, ուրեմն ամենայն հավանականությամբ ընտրությունները կլինեն լեգիտիմ: