Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը կործանարար է. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-rustamyan-1

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով անցկացված քարոզարշավին, նշեց` իրենք, լինելով իշխանական կոալիցիայի մաս, զերծ են մնացել վարչական ռեսուրսի կիրառումից. «Այս ընտրությունների գլխավոր հատկանիշն այն էր, որ պարզվեց` անտեր ձայն չկա ոչ մի համայնքում։ Կարծում եմ` ռեյտինգային համակարգից պետք է հրաժարվել, ու այս ընտրություններն այս կարգով առաջին ու վերջին անգամ պետք է լինի, քանի որ այդ համակարգի կողմնակիցներն էլ հասկացան, որ դա ներկուսակցական պառակտման է բերում։ Թե ով է ֆեոդալը տվյալ տարածքում` սա էր նրանց պայքարի հիմնական խնդիրը»: Անդրադառնալով Արցախի հերոս Սամվել Բաբայանի կալանավորմանը, պարոն Ռուստամյանը նկատեց` ծուխն առանց կրակ չի լինում. «Եթե անձն ինչ-որ հանցագործություն է կատարել, ապա պետք է պատժվի։ Մեր դեպքում զուգահեռ անցկացնելը սխալ է` մեր կուսակցությունը փակվեց, որը մեր պատմության տխուր էջն է։ Սամվել Բաբայանի դեպքում քաղբանտարկյալ որակել չէի շտապի։ Այս գործի հետ կապված ունեմ ինֆորմացիա առաջին ձեռքից, սակայն չեմ կարող հրապարակել»: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Արցախի հարցի կարգավորման մեխանիզմներին, Արմեն Ռուստամյանը նշեց` լավ է, որ նման ազատ քննարկումներ են ընթանում ՀԱԿ-ի կողմից։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս ընտրությունների քարոզարշավին պաշտոնական Բաքուն իր շուրթերից պրոպագանդա է իրականացնում այստեղ ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը կործանարար առաջարկ է` նկատի ունենալով, թե ով է մեր հարեւանը։ Սուտ են ասում` չկա փոխզիջում Ադրբեջանի կողմից։ Ամենաբարձր փոխզիջումը Ադրբեջանի կողմից՝Արցախի բարձր ինքնավարությունն է իր կազմում։ Իսկ այս առումով Տեր-Պետրոսյանը երբեք հաշվի չի առել ժողովրդի կարծիքը։ Նա լրիվ այլ հայեցակարգ է փորձում պարտադրել մեզ։ Թող նա իրեն սրբագրի»: Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մոտեցումը` եթե ՀՅԴ-ն իր այս թեզերը ​ներկայացնի ՄԱԿ-ի ամբիոնից, ապա շատ զավեշտալի վիճակում կհայտնվի, Արմեն Ռուստամյանը նշեց.«Պետք չէ ՀՅԴ-ին ամբիոններով վախեցնել​։ Ինչ վերաբերում է իր այն դիտարկմանը, թե ոչ մի թիզ հող ասողները դավաճաններ են, բա ի՞նչ ասի մարդը` Ադրբեջանը ոչ մի զիջման պատրաստ չէ։ Իսկ Ադրբեջանին ադեկվատ արձագանքը ոչ մի թիզ հողն է։ Ըստ Տեր-Պետրոսյանի` պատերազմը, որպեսզի երկար չձգվի, պետք է հանձնվել։ Մենք ասում ենք` ՀՀ-ն պետք է միանա Արցախին, դա հայ դատն է, միացյալ Հայաստանն է։ Հայ դատ չընդունել, նշանակում է արդարությունը չընդունել»: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը` եթե հիմա չընդունենք խաղաղության այս ծրագիրը, ապա շուտով մեզ ավելի վատ պայմաններ կառաջադրեն, պարոն Ռուստամյանը նշեց. «Ասել եմ ու կասեմ` բայղուշություն մի արեք մեր ժողովրդի գլխին»։