Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ասորական համայնքը նշում է 6767–րդ Նոր տարին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
asori1

Հայաստանի ասորական համայնքը այս տարի նշում է իր ազգային 6767 –րդ Նոր Տարին՝ Հաբ Նիսանը։  Քանի որ քվեարկության նախորդող օրը՝ ապրիլի 1-ը, լռւթյան օր է, հայաստանաբնակ ասորիները Ամանորը նշեցին երկու օր շուտ։  Նոր տարվան նվիրված միջոցառումը անցկացվեց Երևանում՝ Առնո Բաբաջանյանի համերագասրահում, որին մասնակցում էին Վերին Դվինի, Դեմիտրովի և Արզնու համայնքներից եկած ասորիները։ Հրավիրված էին երգիչներ Եվրոպայի  ասորական համայնքներից։ «Մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք Հայաստանի Հանրապետությունում տոնել մեր ազգային Նոր տարին և այլ տոները։ Մենք մեր երախտիքի խոսքն ենք հղել հայ ժողովրդին և իշխանություններին, որ մեզ հնարավորութուն է ընձեռվում պահել մեր լեզուն, գիրն ու գրականությունը, ազգային նիստուկացը և ինքնությունը»,- «Ա1+»-ի  հետ զրույցում նշեց Հայաստանի «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը։  Նա ասաց, որ Սովետական Միության փլուզումից հետո հայաստանաբնակ ասորիները կարողացան կապ պահպանել  արտասահմանյան ասորական համայնքների հետ, որի շնորհիվ հնարավորություն ընձեռվեց համատեղ նշել ազգային տոները և հիշատակի օրերը։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասան, ազգությամբ ասորի Ռազմիկ Խոսրոևը կարծում է, որ  Հաբ Նիսանը պետք է ներառվի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, որպես էթնիկ մշակութային ավանդույթ։  Հաբ Նիսանը նշում են 12 օր։ Ըստ ասորական ավանդույթի, այդ ընթացքում օրինական թագավորի փոխարեն ընտրվում և գահակալում է «սուտ» թագավոր, աստեղից էլ շատ երկրներում առաջացել է ապրլի 1-ը՝ որպես կատակի և ծիծաղի օր նշելու սովորույթը։