Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿԵ-ն հիշեցնում է՝ երկաթուղին վտանգավոր գոտի է

Կարևոր լուրեր Հասարակություն
737830d8ce2a1de5773a3ac21b49ef27

Մարտի 30-ին, ժամը 00:53-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Մասիս-Նորագավիթ վազուրդու պահպանվող գծանցում տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին: Ավտոմեքենայի վարորդը՝ անտեսելով անվտանգության կանոնները և տեսնելով մոտեցող գնացքը, բարձր արագության վրա շրջանցել էր արգելափակոցը և անցնելու թույլտվությանը սպասող այլ մեքենաներ, և փորձել էր անցնել էլեկտրաքարշի առաջ: Բախումից հնարավոր չէր խուսափել: Զոհեր չկան, սակայն անտոմեքենայի 24-ամյա վարորդը հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով: Ուստի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է, որ երկաթուղին՝ վտանգավոր գոտի է, և հորդորում է պահպանել երկաթուղում գործող անվտանգության նորմերը: Հիշեցնում ենք գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության և կարևորության մասին, հորդորում ենք լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը: Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել: Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...  Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին: