Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակ օդանավակայանը նորովի կդիմավորի իր այցելուներին

Հասարակություն
unnamed-69

Զբոսաշրջության պետական կոմիտեն և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Գյումրու զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացում: Կողմերը մտադիր են աջակցել մարզի և Գյումրի քաղաքի զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների և ֆլեշմոբերի կազմակերպմանը, Գյումրիի զբոսաշրջության զարգացման համար թիրախային փողոցների, թաղամասերի և այլ վայրերի վերափոխման, ձևավորման գաղափարների մշակմանը: Մեկնարկն արդեն տրված է: Գյումրիում առաջին վայրը, որը վերափոխվեց համագործակցության արդյունքում, Շիրակի օդանավակայանն է: Ինչպես նշում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը, բոլոր գյումրեցիների պարտականությունն է մտածել քաղաքը վերափոխելու ուղղությամբ. ‹‹Մենք որոշեցինք սկսել հենց օդանավակայանից, քանի որ Գյումրի ժամանող հյուրն առաջին տպավորությունը քաղաքի մասին ստանում է հենց օդանավակայանից։ Ցանկացած այցելու պոտենցիալ պատվիրատու է ու գործընկեր, հետևաբար պետք է բոլոր ջանքերն օգտագործենք նրանց քաղաքում երկար պահելու և մեր պոտենցիալը երկայացնելու համար››: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերությունն առաջարկել և իրականացրել է դիզայներական լուծումներ օդանավակայանի համար՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Գյումրու քաղաքապետի աջակցությամբ: Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի և փողոցների նկարներ, գյումրեցի հանճարների՝ Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյան և այլոց դիմանկարներ: Եվ այս նկարներն ու դիմանկարներները կլինեն #AR/ #VR տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ARLOOPA-ի նախաձեռնությամբ: unnamed1