Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչեւ չլինեն ծրագրերը եւ աղբյուրները, ես չեմ հավատա». նախարար

Հասարակություն
suren

Իրատեսական են միայն այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումն արդեն կա: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե նա կարող է 15 միլիարդի ներդրում ապահովել: «Կա ներդրումային ծրագիր, ֆինանսավորող եւ իրականացնող, միայն այդ երեք հանգամանքների դեպքում նոր ծրագրերը կարող են  իրատեսական լինել: Մինչեւ չլինեն ծրագրերը եւ աղբյուրները, ես չեմ հավատա»,- նշեց նախարարը: Վարչապետի խոստացած 3,2 միլիարդ ներդրումների մասին նա ասաց. «Նրա ասացի տակ կա կոնկրետ ծրագիր, կա կոնկրետ ֆինանսավորման աղբյուր»: Ըստ նախարարի՝ ներդրողը բազմաթիվ պատճառներ ունի Հայաստանում ներդրում անելու համար. «Յուրաքանչյուր կառավարության նիստին առնվազն երկու ներդրումային ծրագիր ենք ներկայացնում: Դա արդեն մեծ ակտիվություն է եւ խոսում է այն մասին, որ ներդրումներ իրականացնողների մոտ ցանկություններն ավելի մեծ են: Ներդրումներն արվում են տարածաշրջանում Հայաստանի առավելություններից ելնելով, գործարար միջավայրի իրականացումն է  բարենպաստ»: