Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղրիի հարց չի քննարկվել. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Քաղաքականություն
kocharyan

ՀԵՐՅՈՒՐԱՆՔ Է ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ. Վ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 2rd.am-ը ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին խնդրել է Լևոն Տեր-Պետրոսյանի` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրին վերաբերվող մի շարք մտքերի մեկնաբանության խնդրանքով: 2rd.am-Պարոն Սողոմոնյան, Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրին վերաբերվող մի շարք մտքեր արտահայտեց, այդ թվում` նշելով, որ Քի-Ուեստում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Ի՞նչպես կմեկնաբանեք: Վ. Սողոմոնյան - Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել: