Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցում են Երևանի պատանի հրշեջ-փրկարարները

Հասարակություն
ain-5

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում կայացավ պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցում էին մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների 9 թիմեր, ինչպես նաև՝ Համալիր մարզաձևերի մանկապատանեական մարզադպրոց ՀՈԱԿ-ից: Մասնակիցներին ողջունեց և հաջողություն մաղթեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում. • Վազք 100 մ (տղաներ) • Վազք 60 մ (աղջիկներ) • Մարտական հագուստի հագնում • Ձգում կախ դրությունից (տղաներ) • Հրում հատակից (աղջիկներ) • Վազք 500 մ (տղաներ և աղջիկներ) • Փոխանցումավազք 4x100 մ: Պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնության հաղթող ճանաչվեց Ավան վարչական շրջանի N 180 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների հավաքական թիմը, 3-րդ տեղ՝ Աջափնյակ վարչական շրջանի N 195 դպրոցի թիմը: Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը հնարավորություն ստացան մասնակցել ապրիլին կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը: Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական զարգացման նպատակով:  ԱԻՆ