Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իգլայի գործը ցույց տվեց, որ ՀՀ ԱԱԾ-ն հավատարիմ է ԿաԳեԲե-ի գործելաոճին»

Քաղաքականություն
hayk_khanumyan

2017թ. մարտի 30-ին Արցախի ԱԺ նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանն անդրադարձել է Արթուր Սարգսյանի մահվան և Սամվել Բաբայանի ձերբակալման դեպքերին: «Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» մահը ցույց տվեց, որ Հայաստանի արդարադատության համակարգը մարդասպան համակարգ է, և որ Հայաստանը դեռևս հեռու է իր կողմից ընդունված համընդհանուր սկզբունքները հարգելուց»,- նշել է պատգամավորը: Անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ Խանումյանը նշել է. «Իգլայի գործը» և Սամվել Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեցին, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հավատարիմ է մնում խորհրդային ԿաԳեԲե-ի գործելաոճին և մեկ կուսակցության ապօրինի շահերին ծառայող կառույց է»:   «Ազգային վերածնունդ» կուսակցություն Ստեփանակերտ 30 մարտի 2017թ.