Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարածքային և այլ զիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմի. «Ազգային վերածնունդ»

Քաղաքականություն
f31ecc446cbdfa2b944bc1f1fd61dbaa

Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ազգային վերածնունդ»  կուսակցության մոտեցումները Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մարտի 30-ի նիստին պատգամավորական հայտարարությունների ժամին «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հիշեցրել է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կուսակցության մոտեցումները:

  1. Արցախի ժողովուրդն արդեն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը և բոլորիս նպատակը պետք է լինի այդ իրականացված ակտի միջազգային ճանաչումը:
  2. Արցախի տարածքների ավելացումը հետևանք է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Ագրեսորին պատժելու եղանակներից մեկը նրան տարածքներից զրկելն է, ինչն էլ մենք արել ենք 1991-94թթ. պատերազմի ժամանակ: Արցախի ներկայիս տարածքը սակարկման ենթակա չէ, այն Արցախի, Արցախի ժողովրդի և համայն հայության անվտանգության կարևորագույն գրավականն է:
  3. Որևէ միջազգային կամ օտարերկրյա ռազմական ուժ չի կարող հանդես գալ որպես Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք: Անվտանգության իրական երաշխիք կարող է լինել միայն Արցախի պաշտպանության բանակը` ՀՀ զինված ուժերի հետ իր հարաբերությունների ամբողջությամբ:
  4. Միջազգային հանրության որևէ խոստում կամ գրավոր երաշխիք չի կարող խաղաղության ապահովման գործիք լինել: Այսօրվա դրությամբ խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության շնորհիվ:
  5. Հանուն խաղաղության կամ կարգավիճակի տարածքային և այլ զիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմի և ավելի շատ զոհերի:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն Ստեփանակերտ 30 մարտի 2017թ.