Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք Ղարաբաղի մերժվածներն ենք». Արցախից եկած բազմանդամ ընտանիքը՝ կառավարության դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
yntaniq-nkar

Արցախցի Վիրաբ Շաբոյանի ընտանիքը սոցիալական ծանր վիճակի պատճառով թողել է Արցախն ու տանիք, աշխատանք է խնդրում Հայաստանի կառավարությունից։ Ընտանիքը 13 հոգուց է բաղկացած, ապրել են Քաշաթաղի շրջանի Նորաշեն գյուղում։ Սակայն հետագա կյանքն այնտեղ չեն պատկերացնում։ «Գոնե էստեղ մի դոմիկ տան, գործ տան, օրվա հացի փողն ապահովեն, մենք գոհ ու շնորհակալ կլինենք»,- ասում է Վիրաբի 24-ամյա դուստրը։ Նրան պնդմամբ՝ Արցախում ոչ ոք չի ուզում իրենց խնդրի մասին լսել ու օգնել. «Որտեղ գնացել ենք, մեր ձեռքից այ սենց բռնեցին ու շպրտեցին դուրս։ Մենք Ղարաբաղի մերժվածներն ենք»։ Ընտանիքը թեև 114 000 դրամ նպաստ է ստանում, բայց չի բավարարում երեխաներին հաց գնելու համար. «Մի մեշոկ ալյուրն արժի 14 000 դրամ։ Էդքան գումարով էսքան երեխաներին պահել կլինի՞»։ Ընտանիքը բազմիցս դիմել է Արցախի վարչապետի տեղակալին և Սոցապնախարարին. «Սոցապնախարարը մեզ ծաղրում էր»։ Բազմանդամ ընտանիքը Նորաշեն գյուղի տանը մահճակալ էլ չի ունեցել։ Այդ հարցով Սոցապնախարարին է դիմել, որը մահճակալներ է տրամադրել, սակայն դրանց վրա քնել հնարավոր չէր. «Գնացինք Լաչինի գիշերօթիկի պահեստ ստանալու, ժանգոտված մահճակալներ էին, ծռված»։ Վիրաբ Շաբոյանի ընտանիքը նաև վարկերի տակ է։ Ընտանիքը փորձել է հաշվին եղած ավանդի գումարով վարկը մարել՝ ավելի ծանր պարտք կուտակելուց խուսափելու համար։ Այդ հարցով դիմել են Արցախի սոցապնախարարին. «Մեզ մերժեց»։ Իսկ հերթական երեխայի ծնվելուց հետո պետության տրամադրած 700 000 դրամ գումարն էլ բանկն է առգրավել պարտքերի համար։ Շաբոյան ընտանիքին Կառավարությունից մոտեցավ նամակների և դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա բազմանդամ ընտանիքին խորհուրդ տվեց հետ վերադառնալ Արցախ։ Շաբոյանների ընտանիքի բողոքին և հնչեցրած մեղադրանքներին՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմից պարզաբանումը՝ քիչ անց: