Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը՝ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքների խախտում արձանագրելուց հետո նրա առողջական վիճակի դինամիկան ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար, այդ թվում՝ բժիշկը, այցելել են Վահան Շիրխանյանին, առանձնազրույցներ ունեցել նրա հետ, ուսումնասիրել նրա իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքներիպաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու համար Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Attachments area