Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուժկենտրոնի տնօրենը բողոքում է  անարդար վերաբերմունքից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hospital

ՄԻԲՍ ԲԿ-ին այս տարի զրկել են  պետական պատվերով  այցելուներ ընդունելու հնարավորությունից: Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ դա արվում է բյուջեի օպտիմալացման համար: «Առնվազն կարելի է ծիծաղել դրա վրա, որովհետեւ 200 միլիոն ստացողին  25 մլն. ավել տալիս են, իսկ 25 մլն ծախսողին ընդհանրապես չես տալիս:  Արդյո՞ք 200 մլն ծախսողը ավելի լավ է ծախսում, չէ,  հակառակը՝ 200 մլն ավել ստացողները հավելագրով են ծախսում, մի հաճախորդի  նայում են, երկուս են գրում, որ ավելի շատ գումար ստանան բյուջեից»,- ասում է  ՄԻԲՍ ԲԿ-ի տնօրեն Արսեն Թորոսյանը: Բժշկական կենտրոնի տնօրենը բողոքում է  անարդար ու անհավասար վերաբերմունքից, որը  նկատել է մշտապես, ստեղծման իսկ օրից: Այսպիսի վերաբերմունքի, ըստ տնօրենի, իրենք արժանացել են, քանի որ բողոքել են գործող կարգերի դեմ. «Ես բողոքում էի, որ հավասարաչափ չի բաշխվում, խնդրում էի վերանայել կարգը, կապել ֆինանսավորումը  վճարովի արված ծառայությունների հետ , այսինքն` համադրելի լիներ, պետք է բոլորը իրենց  շրջանառության ասենք 50 կամ 20 տոկոսով ստանան, որպեսզի հավասար լինի»: Առհասարակ, առողջապահական ոլորտում, ըստ մասնագետի,  անհրաժեշտ են խորքային փոփոխություններ՝ սկսած ֆինանսավորումից։ Այն պետք է մի քանի անգամ ավելանա, մինչեւ պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը: ԲԿ-ում պնդում են, որ իրենք կարող են ապահովել օտարերկրյա ներդրումներ, բայց այսպիսի անհավասար մրցակցություն տեսելով՝  այս ուղղությամբ այլեւս չեն մտածում: Ավելին՝ տեսանյութով