Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային. կա տուժած

Կարևոր լուրեր Պաշտոնական
mes

Մարտի 30-ին, ժամը 00:53-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության Մասիս-Նորագավիթ վազորդի ПК-4-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար գնացքը (Զոդ-Արարատ) բախվել է ավտոմեքենային. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է , որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության բեռնատար գնացքը ПК-4-ի մոտակայքում բախվել է «Nissan Fuga» մակնիշի 34 CT 007 պետհամարանիշով ավտոմեքենային: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: