Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պայքար, պայքար մինչև վերջ» վանկարկումով ավարտվեց Կոնգրես- ՀԺԿ հանրահավաքը (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-18-4

19.45 Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ավարտեց իր  հանրահավաք-խաղաղ երթ ակցիան: Հանրահավաքի մասնակիցները քայլեցին Երևանի փողոցներով, ամբողջ ընթացքում հնչեցնելով հին ու նոր վանկարկումներ:

Հաճախ լսվում էր հայտնի՝  «պայքար, պայքար մինչև վերջ»  վանկարկումը, որի հեղինակը  ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

Ազատության հրապարակում դաշինքի բանախոսները շնորհակալություն հայտնեցին ներկաներին, հիշեցնելով, որ  քվեարկեն Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին:

Արամ Մանուկյանը կոչ արեց բոլորին ակտիվ, գործնական ձևով միջամտել ընտրական գործընթացին և չհանդուրժել որևէ խախտում: 

Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, հայտարարեց Արամ Մանուկյանը, կրկին հնչեցնելով  «պայքար, պայքար մինչև վերջ» վանկարկումը և բարի գիշեր մաղթեց բոլորին: 

8.45 Դաշինքով առաջադրված, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում հայտարարեց, որ խաղաղության հաստատման հետ միասին պետք է երկրում իրականացվի արդարության հաստատման ծրագիր, այն է՝ անցկացնել արդար ընտրություններ, արմատախիլ անել կոռուպցիան, երկրում օրինականություն հաստատել. «Ինչպես նաեւ՝ բացահայտել հոկտեմբերի 27-ի ու մարտի մեկի ոճրագործությունները: Սա չի կարող անել այն վարչախումբը, որի գործողության հետեւանքով երկիրը դատարկվում է: Իր իշխանությունը պահպանելու համար իշխանությունները միշտ շահարկել են Ղարաբաղի հարցը»: Ըստ նրա՝ այս օրերին խոստումների պակաս չկա, սակայն նա համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի՝ տարբերակելով կեղծ խոստումները իրականից. «Չպետք է թույլ տանք, որ պատահական մարդիկ ընտրակաշառքով հայտնվեն ԱԺ-ում»: Այս ընթացքում հավաքի մասնակիցների մեկի ինքնազգացողությունը վատացավ՝ նրան դուրս բերեցին բազմության միջից:

Այս պահին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ խաղաղության երթը մեկնարկել է: ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ չունեցավ:

Իդեպ՝  Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքին եկել էր կնոջ հետ:

Armenian National Congress-People's Party of Armenia held a peaceful march in Yerevan, Armenia Armenian National Congress-People's Party of Armenia held a peaceful march in Yerevan, Armenia
Armenian National Congress-People's Party of Armenia held a peaceful march in Yerevan, Armenia
Armenian National Congress-People's Party of Armenia held a peaceful march in Yerevan, Armenia Members of the Armenian National Congress-People's Party of Armenia hold a pre-election campaign in Yerevan, Armenia Members of the Armenian National Congress-People's Party of Armenia hold a pre-election campaign in Yerevan, Armenia

3.........

18.4o Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված Լեւոն Զուրաբյանը կոչ արեց ապրիլի երկուսին կատարել քվեարկություն հանուն հեղափոխության՝ քվերակելով իրենց օգտին. «Որպեսզի մեր երկրում հաստատվի ժողովրդավարություն, որպեսզի մեր շուրջ հաստատվի խաղաղություն ու բացվեն բոլոր ճանապարհները, ազատ առեւտուր ունենք աշխարհի հետ, մեր տնտեսություն գան բազմամիլիարդ ներդրումներ, աշխատատեղեր ստեղծվեն, զանգվածային արտագաղթը ներգաղթով փոխարինվի, արժանապատիվ խաղաղություն պարտադրենք Ադրբեջանին, հեռացնենք այս կոռուպցիոն ռեժիմը ՀՀ-ից, ապամոնտաժվեն բոլոր մենաշնորհները, պրծնենք այս բոլոր թալանչիներից ու ժողովրդին վերադարձվեն բոլոր թալանված գումարները»: Նա խոսեց նաեւ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված ընտրական մեխանիզմների մասին. «Սա հեղափոխություն էր: Այս պայմանավորվածության արդյունքում ընտրատեղամասերում ընտրակեղծարարություն ընդհանրապես հնարավոր չի լինելու անել: Սա փոքրիկ, անտեսանելի հեղափոխություն է: Դրա համար մեր երկրի ճակատագիրը գտնվում է մեր ժողովրդի ձեռքերում»:

 18.30 Ազատության հրապարակում մեկնարկել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի Խաղաղության հանրահավաք-երթը: Դաշինքով առաջադրված Արամ Մանուկյանն իր բացման խոսքում հայտարարեց, որ այսօր միայն դրական ու ոգեւորող բաներ է ասելու. «Ոչ մեկի այգին քար չեմ նետելու, քանի որ այստեղ՝ այս հրապարակում, խաղաղության հազարավոր սիրահարներ կան:

30 տարվա մեր պայքարի մեջ մենք առաջին անգամ խաղաղության երթ ենք անելու: Ովքեր վաստակել են արցախյան պատերազմի հաղթանակը, նա էլ հաստատելու է խաղաղությունը: Իսկ, ընդհանրապես, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո էլ ոչինչ ասել հնարավոր չէ»: Նրա խոսքերին հետեւեցին «Լեւոն, Լեւոն: Լեւոն ունենք, աշխարհը չունի» վանկարկումները: Members of the Armenian National Congress-People's Party of Armenia hold a pre-election campaign in Yerevan, Armenia