Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ի նախագահը կարող է հանգիստ քնել

Սպորտ
sport-uefa

Եվրոպայի ֆուտբոլի առաջատար ակումբները հրաժարվել են Սուպերլիգա ստեղծելու գաղափարից: Այդ մասին հայտնել է Եվրոպայի ֆուտբոլային ակումբների միության նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն, որը Մյունխենի «Բավարիայի» փոխնախագահն է: «Մենք լիովին համաձայն ենք Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայում կատարվելիք ռեֆորմների հետ: Դա լավ է ակումբների համար: Մենք ուրախ են մնալու ՈՒԵՖԱ-ի հովանու տակ», - ասել է հայտնի նախկին ֆուտբոլիստը: Մինչ այդ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ ինքը քանի դեռ ղեկավար է, թույլ չի տա ակումբներին ստեղծել Սուպերլիգա: Այնպես որ, Կառլ-Հայնց Ռումենիգեի հայտարարությունից հետո Եվրոպայի թիվ 1 ֆուտբոլային այրն այսուհետ կարող է հանգիստ քնել գիշերները: