Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցողին (տեսանյութ)

Պաշտոնական
adr

Մարտի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով զեկուցող Շտեֆան Շենախին: Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ նա ընդգծեց, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շարունակաբար մերժում է համանախագահ երկրների կողմից բանացկային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկները, հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ հիմնահարցի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որը հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող կառույցն է: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումները այլ ձևաչափեր, այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր կառույցներում իրականությունը խեղաթյուրող բանաձևեր նախաձեռնելու, կարգավորման ձևաչափին զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը վնասում են հանգուցալուծմանը հասնելու համանախագահների ջանքերը, ինչի մասին տարբեր առիթներով զգուշացրել են հենց համանախագահները. այս զգուշացումը ԵԽԽՎ-ում նույնպես պետք է լրջորեն հաշվի առնվի։