Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորենացիի դեպքերով՝ 4 տարվա ազատազրկման միջնորդություն

Քաղաքականություն
xorenaci

Խորենացիի դեպքերով կալանավորված Արման Առաքելյանին այսօր մեղադրողը միջնորդեց դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատախազ Հայկ Պետրոսյանն այսօր Երեւանի Կենտրոնն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապացուցված համարեց նրա մեղքը մեղսագրվող արարքում: Մինչդեռ Արման Առաքելյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ նրա մասով որեւէ ապացույց չկա: Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արման Առաքելյանի գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 6-ին:  Այդ օրը պաշտպանը պետք  է հանդես գա ճառով: