Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավիճակը վտանգավոր է, դիվանագիտական աշխատանքին այլընտրանք չկա. Թոմաս Դե Վալ (տեսանյութ)

Քաղաքականություն
paterazm-nkar

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց դիվանագիտական ջանքերը վերջնական խաղաղություն չեն հաստատել։ Ադրբեջանի ու հայկական կողմերի միջև ռազմական թշնամության մեծացման հնարավորությունը մեծ է։  «Ադրբեջանի մոտ պատերազմի մեծ գայթակղություն կա, որը հնարավոր չէ արհամարհել։ Չնայած ռազմական գործողությունների վերսկսման ռիսկին, ժամանակը փոխվել է։ Նոր գործողություններն անակնկալի չեն բերի կողմերին»,- ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ Եվ Հայաստանը, և Ադրբեջանը հետպատերազմյան շրջանն օգտագործել են լավ զինվելու համար։ Դա կարող է լայնամասշտաբ հարձակումներով ավարտվել. Խաղաղության և պատերազմի ինստիտուտում քննարկմանն արձանագրում են փորձագետները։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ասում է. «Վտանգը մեծ է, որ այս անգամ զանգվածային ոչնչացման զենք կօգտագործվի։ Թիրախ կդառնան քաղաքացիական անձինք։ Հայկական կողմից Իսկանդերի օգտագործման  ցանկություն է հայտնվել։ Իրականում Հայաստանը պատրաստ է որոշ տարածքներ հանձնել, սակայն բացակայում է Ադրբեջանի պատրաստակամությունը գործընթացը դեպի խաղաղություն տանելու»։ Մեդիակենտրոնում քննարկմանը տեսակապով նաև միջազգային փորձագետներ են մասնակցում։ Կարնեգի հիմնադրամի ավագ հետազոտող, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Թոմաս դե Վաալը համաձայն է՝ իրավիճակը վտանգավոր է, բայց դիվանագիտական աշխատանքին այլընտրանք չկա։ Պնդում է՝ սահմանում առավել մեծ կլիներ խաղաղության հնարավորությունը, եթե Ադրբեջանը կատարեր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները։ Թոմաս դե Վաալն ասում է. «Դա չեղավ, քանի որ համաձայնություն ձեռք բերելուց հետո որոշ ոչ միտումնավոր սխալներ եղան։ Լավրովը, Քերրին ամեն ինչ անում էին, որ համաձայնագիր կնքվի կողմերի միջև, բայց ամեն ինչ քանդվեց։ Միգուցե բացակայեց միջազգային լուրջ դիվանագիտական աշխատանքը։ Օրինակ՝ Լավրովը լուրջ դիվանագետ է, բայց անհրաժեշտ չի աշխատում համաձայնագրի կատարման համար»։ Հավի ու հավկիթի պատմությունն է, երբ ոչ ոք չգիտի, թե ով պետք է առաջին քայլը կատարի Վիեննայի ու Ս. Պետերբուրգի համաձայնությունները կատարելու ուղղությամբ։ Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոյի մոտ դեպի խաղաղություն առաջընթացի հույսերը վերացել են։ «Կարևոր կլինի գործընթացին նոր թափ հաղորդելը։ Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումների մասին քննարկումներ կան։ Բայց կա նաև զուգահեռ մեկ այլ իրավիճակ։ Տեսնում ենք ազգայնական դիրքորոշումների ամրապնդում։ 2 կողմում դիրքորոշում կա, որ զիջումներ պետք լինի բացառապես մյուս կողմից։ Սա ողբերգություն է»։ Հենց այսպիսի դիրքորոշումն է, որ խեղաթյուրում է խաղաղության դիսկուրսը Ադրբեջանում ու Հայաստանում։ Բայց որպեսզի Արցախի հարցը վերջանական լուծում ստանա, երկու ժողովուրդները պետք է նախ մտածեն զենքը վայր դնելու մասին։