Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի հարցի կարգավորումը՝ Արցախի ժողովրդի մասնակցությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
vahe-Enfiajyan

Գագիկ Ծառուկյանի եւ «Ծառուկյան» դաշինքի  հանդեպ վստահության եւ հավատի մեծ ալիք է բարձրացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահե Էնֆիաջյանն՝ ընդգծելով, որ իրենց առաջնորդի անկեղծ խոսքն ու նրա անցած ճանապարհն է, որ հավատ է ներշնչում մարդկանց։ Նա անդրադարձավ նաեւ Արցախի հիմնահարցի կարգավորման ծրագրային դրույթին։  «Մենք Արցախի հիմնահարցի կարգավորումը պատկերացնում ենք խաղաղ ճանապարհով, բանակցությունների, միջազգային կազմակերպությունների միջամտության ճանապարհով, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի մասնակցությամբ»։