Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ ուժերն են ընտրակաշառք բաժանում. ԹԻ հետազոտությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
hoktanyan-nkar

Եթե իրավապահները գնային դպրոցի ու մանկապարտեզի տնօրենների ձայնագրությունների հետևից, պատասխանատվության կենթարկվեին նաև մարզպետարանների, քաղաքապետարանների աշխատակիցներ։ Սակայն սա ընտրախախտումների ողջ ծավալը չէ. գրանցվել են նաև ընտրակաշառք բաժանելու, քաղաքացիների նկատմամբ ճնշումների դեպքեր։ Թրանսփարենսի ինթերենեշնլի տվյալներով՝ այս ընթացքում իրավապահ մարմիններն ստացել են 176 հաղորդում ընտրական հանցագործության մասին, որից միայն երեքի մասով է ստուգում գնում։ Կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը նշում է.  «Սա ցույց է տալիս, որ ի սկզբանե իրավապահ մարմինների ոչ պրոակտիվ լինելը նշանակում է, որ պետություն-իշխանություն սերտաճումը մեզ մոտ մեծ չափերի է հասել։ Այսինքն՝ ոստիկանությունը, դատախազությունը և իրավապահ այլ մարմիններ իրենք իշխանությանն են ծառայում և նույն ձևի կծառայեն իշխանափոխության դեպքում»։ Վարուժան Հոկտանյանն անգամ այնպիսի զարգացման է սպասում, որ իրավապահները հերքեն ակնհայտ ընտրակեղծարարներին փաստերը. «Միջազգային դիտորդները հետևում են այս ամենին, և հույս ունենանք, որ դա հետագայում կազդի նման դեպքերի մասշտաբների քչացմանը»։ Կազմակերպության կողմից արձանագրված վարչական ռեսուրսների խախտումները բաժին են հասնում իշխանական կուսակցությանը, որն էլ այդ ռեսուրսի տիրապետողն է։ Կենտրոնի տվյալներով՝ ընտրակաշառք բաժանում են ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը. «Շատ քիչ հաղորդումներ կան Դաշնակցության և Հայկական վերածննդի մասին։ Եթե փորձում ենք ընտրակաշառքը վարչական ռեսուրսի չարաշահում դիտարկել, դա կարող ենք անել մեկ դեպքում, եթե ապացուցվում է, որ դա բյուջեի թալանի արդյունքում է եղել»,- ասում է Վարուժան Հոկտանյանը։ Ըստ նրա՝ իշխանությունը վարչական ռեսուրսները չարաշահում է մարզպետարանների, նախարարությունների, քաղաքապետարանների միջոցով։ Այս մարմինները, ըստ Հոկտանյանի, քիչ դեպքերում է, որ ինքնագլուխ կգնան ցուցակագրումների կամ այլ գործողությունների։