Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժերար Պիկեն քաղաքական սկանդալ է հրահրել Իսպանիայում

Սպորտ
sport-pike

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հերթական սկանդալն է հրաhրել իր հայտարարությամբ՝ այս անգամ արդեն քաղաքական բնույթի: Իսպանիայի հավաքականի խաղացողը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ առաջնության կենտրոնական «Ռեալ» - «Բարսելոնա» խաղին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի օթյակում լինելու է պետական դատավոր Մարտա Սիլվան: «Ինձ դուր չի գալիս այն, թե ովքեր են լինում «Ռեալի» հյուրերի օթյակում: Նրանց մի  մասը զբաղված են պետական կառավարմամբ: Ես չեմ ուզում այնտեղ տեսնել մի մարդու, որը մեղադրանքներ է ներկայացնում Մեսիին ու Նեյմարին, բայց՝ ոչ Ռոնալդուին», - իր թվիթերյան էջում գրել է հայտնի ֆուտբոլիստը: Ժերար Պիկեն նաեւ մտավախություն է հայտնել այն կապակցությամբ, որ հերթական «Էլ Կլասիկոյի» հաշիվը կարող է կանխորոշեն խաղավարները: