Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքում մթնոլորտը շիկացած է. թեկնածու (տեսանյութ)

Քաղաքականություն
Samvel-Harutjwunyan

Սյունիքում մթնոլորտը շիկացած է, եւ ամեն ինչ արվում է՝ որոշ ուժերի կողմից ավելի թեժացնելու իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության կողմից թիվ 12 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ Գորիսում արդեն սկսել են ընտրակաշառք բաժանելը։ «Աղքատության ճիրաններում գտնվող ժողովրդին կաշառելը բավական հեշտ է։ Ընդ որում դա արվում է այն ուժի կողմից, որ ամենից շատ է խոսում ընտրակաշառք բաժանելու դեմ։ Ես պահանջում եմ, որ ԿԸՀ-ն, իրավապահ մարմինները նման իրավիճակին վերջակետ դնեն»։  Գորիսի նախկին քաղաքապետը նշեց, որ իշխանական ուժերը վարչական եւ ֆինանսական ամբողջ ռեսուրսն օգտագործում են։ «Գոնե մարմնավաճառը սակարկում է, էս դեպքում սակարկություն անգամ չկա, ասում է՝ քո գինը 5000 կամ 10 000 դրամ է։ Սա ներկայացվում է որպես բարի գործ եւ մարդկանց մի մասին թվում է, որ դա իսկապես բարի գործ է։ Մինչդեռ սա ծանր հանցագործություն է։ Գումարը վերցնելուց հետո մարդն ընդհանրապես իրավունք չունի խոսելու։ Կորցնում է իր արժանապատվությունը իր մարդկային նկարագիրը, նա անգամ տրտնջալու իրավունք չունի։ Ես կոչ եմ անում չվերցնել ընտրակաշառք, իսկ եթե վերցրել է՝ ապա քվեախցիկում վրեժխնդիր լինի իրեն հանցագործության մղողից, իր արժանապատվությունը տրորողից»։