Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԱ-ում ինստիտուտների տնօրեններ են ընտրվում

Հասարակություն
f9fc2ccb71f4e89d6e1ab2491ac23fa3

Խաչատուր Մելիքսեթյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում   ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում Խաչատուր Մելիքսեթյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱԵրկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970 թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 2012 թ-ից մինչ այժմ զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2013 թ-ից ԱԷՄԳ (МАГАТЭ) հրաբխային վտանգների գծով միջազգային հրավիրյալ փորձագետ է: Խաչատուր Մելիքսեթյանը 29 գիտական հոդվածի, 2 մենագրության և միջազգային գիտաժողովներում ներկայացված 28 զեկույցի հեղինակ է: Խաչատուր Մելիքսեթյանի գիտական հետաքրքրություններն են. - Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների ժամանակակից և հին հրաբխականություն, հրաբխային վտանգի գնահատում, պետրոլոգիա,երկրաքիմիա և միներալոգիա: - Գեոարխեոլոգիա և արխեոմետրիա՝ հազվագյուտ տարրերի երկրաքիմիայի և իզոտոպների կիրառումը հնագիտական գիտություններում: unnamed (8) ............. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Պավել Ավետիսյանը ծնվել է 1957 թ-ին` Թբիլիսիում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2014 թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Նա 87 գիտական աշխատությունների, այդ թվում`մենագրությունների, դասագրքերի, գիտական զեկույցների հեղինակ է: Պավել Ավետիսյանի հետազոտությունների բնագավառն է` Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի հնագիտություն` նոր քարի-երկաթի դարեր: Նա ՀՀ Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի փոխնախագահ է, ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ, ՀՀՄշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի անդամ: 2011 թ-ին Պավել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: unnamed (7)     ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն