Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ է քվեաթերթիկը վավեր

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qveatertik-1

Ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Ձեզ կտան մեկ ծրար և 9-ը քվեաթերթիկ: Որպեսզի Ձեր ընտրությունը անվավեր չհամարվի, քվեաթերթիկի հետ չպետք է վարվել հետևյալ կերպ:  

  • Քվեաթերթիկի այն երեսին, որտեղ գրված է կուսակցության (դաշինքի) անունը, որևէ նշում պետք է չլինի:
d5b6d5afd5a1d680 d5b6d5afd5a1d6801
  • Մյուս երեսին, որտեղ գրված են տվյալ քաղաքական ուժի թեկնածուների անունները՝ իրենց համապատասխան վանդակով, պետք է դնել միմիայն «✓» այս նշանը:
d5b6d5afd5a1d680-1
  • «✓» նշանը պետք է վանդակից դուրս եկած չլինի և չդիպչի վերևի թեկնածուի վանդակին:
d5b6d5afd5a1d680-3
  • Եթե դուք Ձեր նախընտրած ուժի կողմից առաջադրված թեկնածուներից ոչ մեկի օգտին չեք քվեարկում և պարզապես դատարկ քվեաթերթիկն եք դնում ծրարի մեջ, ապա կուսակցությանը (դաշինքին) այնուամենայնիվ ձայն գնում է:
d5b6d5afd5a1d680-4 Նույն կանոնն է գործում, եթե ընտրել եք մեկից ավելի թեկնածու: d5b6d5afd5a1d680-8
  • Եթե դուք որոշեք ծրարի մեջ դնել մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն ամենավերևում դրվածը, քանի որ դրա վրա ամրացվելու է ինքնասոսնձվող դրոշմանիշ:
d5b6d5afd5a1d680-5 d5b6d5afd5a1d680-7 ԿԸՀ