Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ կոմունիստների՝ մայրաքաղաքում ավելի շատ ազատ քաղաքացիներ կան (տեսանյութ)

Քաղաքականություն
hkk-2

Բոլոր սոցիոլոգիական հարցումները սխալ են եւ միտված են հանրությանն ապակողմնորոշելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե իրենք անցնեն խորհրդարան՝ օրենքի  նախագիծ են ներկայացնելու ԱԺ՝ ընտրություններից առաջ բոլոր սոցիոլոգիական հարցումները արգելելու համար։  «Հարցումները չեն համապատասխանում մեր ժողովրդի կամարտահայտման իրական դրսեւորմանը։ Բավական է, որ իրենք ասեին՝ «Ելքը» իբր 6.1 տոկոս ստանում է եւ «Ելքը» հայտարարեր՝ դե քանի, որ մենակ մենք ենք անցնում, եկեք մեզ ձայն տվեք։ Մյուսների տված ձայները կփոշիանան եւ ոչ մի արդյունք չեն ունենա։ Սրանք պատվիրված սոցհարցումներ են, որոնք հակաբարոյական են, քաղաքական տեսանկյունից՝ կոպիտ սխալ»։ Վ. Սաֆարյանի դիտարկմամբ՝ միայն ընտրության արդյունքում կարելի է խոսել վերջնական արդյունքի մասին։ «Մարդը մի բան կարող է ասել, սակայն քվեախցում մեկ այլ բան կարող է անել։ Առավել եւս Հայաստանում, որտեղ վախի մթնոլորտ կա»։ Նա նշեց նաեւ, որ կոմունիստները ձայների մեծ քանակ են ակնկալում ստանալ Երեւանում, քանի որ մայրաքաղաքում ավելի շատ ազատ քաղաքացիներ կան։