Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաներ, ում անունները հնչեցրել են տնօրենները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
chin-620x330

Ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրեննրի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1 է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ»: Այլ կերպ ասած, դատախազությունը դրանք չուսումնասիրեց ամբողջությամբ, որպես վարչական ռեսուրսի չարաշահման բուրգ, այլ դիտարկեց առանձին-առանձին: Այդ կապակցությամբ, ունենալով տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրման համակարգվածությունը ընդգծելու նպատակ՝ ներկայացնում ենք այն պաշտոնյաների ցանկը, ում տնօրենները (դատելով իրենց խոսքերից) փոխանցել են Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակները: Մարզպետարաններ 6 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ներկայացրել Արմավիրի մարզպետարան, սակայն չեն նշում, թե կոնկրետ ում։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Լոռու մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Արագածոտնի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված դիտորդների ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան՝ ոմն Ռուդոլֆին։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Սյունիքի մարզպետարան՝  բաժնի պետ Հայկին։ Վարչական շրջանի աշխատակազմեր (Երևանում) 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակները ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)՝ ոմն  Հրանտին։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Մալաթիա-Սեբաստիայի  թաղապետարան։ 12 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կենտրոնի թաղապետարան։ 6 դպրոցի տնօրեն խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Էրեբունու թաղապետարան։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Ավանի թաղապետարան։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջած  ցուցակը ներկայացրել է Նուբարաշենի թաղապետարան։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան։ 1 դպրոցի մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի կրթության վարչության պետ՝ Արմեն  Մարտիրոսյանին։ 2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Նոր Նորք վարչական շրջան թաղապետարան՝ Քութելյանին։ 2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Իրինա Թորոսյանին։ 1 մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Անդրեասյան Ենոքին։ Քաքաքապետարաններ 1 դպրոցի տնօրեն իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի  քաղաքապետարանի աշխատակազնի քարտուղար Վահագն Վարդանյանին: Դա հաստատեց նաև ինքը՝ աշխատակազմի քարտուղարը: 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացնելու է Բերդի քաղաքապետարան։ 2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Չարենցավանի քաղաքապետարան։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Ստեփանավանի քաղաքապետարան։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սպիտակի քաղաքապետարան։ Գյուղապետարան Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղի դպրոցի տնօրենը խոստովանեց, որ ցուցակագրումը անում են գյուղապետի հետ միասին։ Ընտրական շտաբներ 3 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կապանի ՀՀ կենտրոնական շտաբ՝ Կապան մոլի երկրորդ հարկ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Չարենցավանի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Հրազդանի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սիսիանի ենթաշտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը յուրաքանչյուր դասղեկ իր հավաքածը ներկայացրել է Երևանի Հալաբյան փողոցի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Արտաշատի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Արարատի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի ՀՀԿ շտաբ։ 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Մարտունու ՀՀԿ շտաբ։ Գյումրու 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու, Գյումրի 2 շրջանային կազմակերպության ղեկավար Սուքիաս Ավետիսյանին։