Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ENEMO-ն մտահոգ է ընտրությունների դիտորդության հրավեր չտրամադրելու ՀՀ ԿԸՀ որոշմամբ

Քաղաքականություն
transparency

Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO-ի) հայտարարությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ENEMO-ին պաշտոնական հրավեր չտրամադրելու որոշման կապակցությամբ և  ԿԸՀ-ի նամակը:   Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) խստորեն դատապարտում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ENEMO-ին պաշտոնական հրավեր չտրամադրելու որոշումը` դիտարկելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում: ENEMO-ն նամակ (#01-272) է ստացել ԿԸՀ-ից` ի պատասխան ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու իր դիմումի: Նամակում ասված է` քանի որ տարբեր կազմակերպություններ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, հնարավոր է ընտրատեղամասերում «խցանում» առաջանա: ԿԸՀ-ն նաև պարզաբանում է, որ միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, արդեն հրավիրված են դիտորդություն իրականացնելու, և պնդում է, որ «լրացուցիչ դիտորդական առաքելություններ հրավիրելու կարիք չկա»: ENEMO-ն նաև տեղյակ է, որ այլ միջազգային կազմակերպությունների ևս հրավեր չի տրամադրվել նման պատճառաբանությամբ: ԿԸՀ որոշումը հակասում է Հայաստանի կողմից ստանձնած ԵԱՀԿ Կոպենհագենի 1990 թ. փաստաթղթի 8-րդ կետին և ԵԱՀԿ այլ փաստաթղթերով ամրագրված հանձնառություններին: ENEMO-ն հավատացած է, որ միջազգային դիտորդական առաքելության սահմանափակումը չի ծառայում Հայաստանի ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ավելացմանը և նվազեցնում է առաջիկա ընտրությունների թափանցիկությունը: ENEMO-ն հավատացած է, որ ԿԸՀ-ն չէ, որ պետք է որոշի դիտորդների բավարար քանակը, և ԿԸՀ-ն պատասխանատու է ապահովելու ընտրական գործընթացի կառավարումն այնպես, որ հնարավորություն տա բոլոր հետաքրքրված դիտորդներին անխափան իրականացնելու իրենց աշխատանքը` օրենքով սահմանված միջազգային չափանիշների համաձայն: Ընտրությունների դիտարկումն անկախ դիտորդների և անկողմնակալ քաղաքացիական խմբերի կողմից, ինչպիսին ENEMO-ն է, ցանկացած ժողովրդավարական գործընթացում կարևոր դեր ունի: Ոչ կառավարական ցանցերի կողմից միջազգային դիտորդության իրականացումը կրճատելով և թույլ տալով դիտորդության իրականացումը միայն միջկառավարական կազմակերպությունների կողմից՝ բավարար չեն ընտրական գործընթացի վստահելիությունն ապահովելու համար: ENEMO-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովելու, որպեսզի ապագայում խրախուսվի տեղական և միջազգային դիտորդական կազմակերպության կողմից դիտորդություն իրականացնելու հետաքրքրությունը: ENEMO-ն դիմում է միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությանը, և ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարություններին` դատապարտելու անկախ և անկողմնակալ դիտորդներին հրավեր չտրամադրելը:    Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) անկախ անկողմնակալ ՔՀԿ-ների միջազգային ցանց է, որն աջակցում է ժողովրդավարության զարգացմանը և քաղաքական գործընթացներում քաղաքացիների մասնակցությանը: Այն բաղկացած է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 18 երկրների 23 առաջատար տեղական դիտորդական կազմակերպություններից, ներառյալ  Եվրոպական միության 3 երկրներ: 2001-ից ի վեր  ENEMO-ն իրականացրել է 23 միջազգային դիտորդական առաքելություններ:  ENEMO բոլոր անդամները նվիրված են անկողմնակալության, թափանցիկության, օբյեկտիվության և ճշտապահության սկզբունքներին: ENEMO-ն ու իր անդամները հարգում և խթանում են ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման միջազգային չափանիշները, ինչպես նաև նպաստում են կրթության, մարդկանց ներգրավման և հզորացման մեխանիզմների ներդրմանը:      Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն