Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին (լրացված)

Պաշտոնական
60094

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է: Ճանապարհաշինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: ..................... ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակվել էր: Ճանապարհաշինարարների կողմից կատարված լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն