Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուզաննա Խաչատրյան.«Ընտանիքիս դեմ արշավ է կազմակերպել իշխանությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-4-5

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա հավաքին մասնակցում էր նաև Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Նա խոսեց այն մասին, թե ինչու էր ընտանիքը հասարակական քննարկման թիրախ դառնում. «Ես գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, ովքեր կազմակերպում են այդ տեղեկատվական արշավը ընտանիքի դեմ»։ Անհրաժշետության դեպքում նա կխոսի այն մարդկանց մասին, ովքեր իր ու իր ընտանիքի դեմ տեղեկատվական գրոհ են կազմակերպում։ Ռուզաննա Խաչատրյանն անդրադարձավ նաև շքեղ ապրելակերպ վարելու հանգամանքին. «Ընտանիքը եթե գեղեցիկ է, դա չի նշանակում, որ մեծ գումարներ են այդտեղ ներդրված»,- հավելեց նա։