Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք» դաշինքը դիմեց ԿԸՀ` ՀՀԿ գրանցումը չեղյալ համարելու պահանջով (տեսանյութ)

Քաղաքականություն
elq3-4

«Ելք» դաշինքի  ներկայացուցիչներ՝ Արտակ Զեյնալյանը , Նիկոլայ Բաղդասարյանը և Վահագն Հովակիմյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացրեցին Հայաստանի հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել ՀՀԿ համապետական ցուցակը, դրա համար փաստական հիմք ընդունելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից պատրաստած 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները և դրանց տեքստային վերծանումեները, թե նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում: «Ես ուզում եմ կոչ հղել բոլոր կուսակցություններին, ովքեր որ լավ ապագա են խոստանում Հայաստանի ժողովրդին, որպեսզի նրանք ապահովեն դատարանի մատչելիության իրավունքը, ներկայանան ԿԸՀ, միանան այս դիմումին, միջնորդեն որ այս հիմքով ԿԸՀ-ն դիմի վարչական դատարան. Իսկ թե  դատարանը ինչպես կորոշի դա արդեն այլ խնդիր է»,-լրագրողներին ասաց Արտակ Զեյնալյանը… «Եթե մենք մեր գործողություները կատարենք ԿԸՀ նախկին փորձը հաշվի առնլով , ապա պիտի ոչ մի գործողություն չկատարենք, որովհետև ԿԸՀ-ն տարիներ շարունակ զբաղվել է բացառապես գործող իշխանության շահերի սպասարկմամբ»,- շեշտեց իր հերթին Վահագն Հովակիմյանը: Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց, որ ոչ ԿԸՀ-ն, ոչ ՀՀԿ անդամները չեն կարող ասել ճիշտ է «Ելք» դաշնքը, թե հանրապետականները.«Դրա  պատասխանը կարող է տալ միայն ու միայն դատարանը. Եթե ԿԸՀ-ն ղեկավարվում է օրենքով, նա պետք է դիմի դատարան, իսկ եթե չի դիմում, նա խախտում է օրենքը»։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որոնք նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դիմում էր ԿԸՀ ներկայացրել նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Այն այսօր ավելի ուշ քննարկվեց եւ մերժվեց։