Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ծերացած բնակչության ցուցանիշը հասել է վտանգավոր շեմի. Ampop.am

Քաղաքականություն
mard

Հայաստանը դասվում է ծերացած բնակչություն ունեցող պետությունների շարքին: Ըստ ՄԱԿ-ի առաջարկած սահմանման, ծերացած է համարվում այն երկրի բնակչությունը, որտեղ ընդհանուր բնակչության 65 եւ ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գերազանցում է 7%-ը: Հայաստանում այդ ցուցանիշը մոտեցել է 11%-ի շեմին: Համաձայն երկու տարի առաջ ներկայացված ՄԱԿ-ի կանխատեսումների, 2030թ. Հայաստանի բնակչությունը նվազելու է մինչեւ 2մլն 993 հազար մարդ: Այնինչ այսօր արդեն հանրապետության բնակչության թիվը 7000-ով ավելի քիչ է, քան ՄԱԿ-ը կանխատեսել է 2030թ. համար: Այս տարվա հունվարի պաշտոնական տվյալներով` Հայաստանի բնակչությունը 2մլն 986 հազար է: Դեմոգրաֆիական ճգնաժամը հանգեցնում է նախ աշխատունակ տարիքի բնակչության նվազման, ինչը լուրջ մարտահրավեր է ապագայում աշխատուժի պահպանման եւ աճի համար: Նույնիսկ ՄԱԿ-ի լավատեսական կանխատեսումների համաձայն, 2050թ. Հայաստանի բնակչության շուրջ 40%-ը լինելու են տարեցներ:  Ի՞նչ մարտահրավերների առջեւ է կանգնած Հայաստանը այս խնդրի պատճառով, կարդացեք Ampop.am պարբերականի վերլուծությունը։