Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը ՕՐՕ դաշինքի հայտարարություններն անհեթեթ է որակում

Քաղաքականություն
Ashot-Aharonyan

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է. ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի: Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունը ուղևորափոխադրումներով չի զբաղվում: Կոչ ենք անում դաշինքի ներկայացուցիչներին՝ անհեթեթ հայտարարություններով ոստիկանությանը չվերագրել գործողություններ, որոնք իրականացնելու գործառույթ, նպատակ և անհրաժեշտություն համակարգը չունի: Դաշինքի հայտարարությունները՝ այստեղ և այստեղ