Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՛չ Մհեր Շահգելդյանն է խուլ ու համր, ո՛չ էլ Հեղինե Բիշարյանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
hvk111

Մալաթիա Սեբաստիա համայնքում փոքրիկ երեխաները ՀՎԿ առաջնորդին դիմավորեցին դհոլի հնչյունների ներքո, աղ ու հացով եւ աղավնիներով: Արդեն դահլիճում Արթուր Բաղդասարյանը,  նայելով  հավաքվածներին,    հպարտությամբ  հայտարարում  է՝   համախոհներին   ավտոբուսով չի բերել. «Ես քարոզարշավի միշտ գնում եմ մեկ մեքենայով, իմ հետեւից ավտոբուսներ չեն գալիս, եւ բոլոր տեղերը մենք կարողացել ենք ձեւավորել մարտունակ թիմ, որոնք կարծում են, որ ինչ-որ մի բան կարող ենք փոխել, այս վիճակը ոչ մեկին չի գոհացնում»: Իշխանության հետ տարիներ շարունակ կոալիցիայում եղած ուժի առաջնորդը չի ուզում, որ ապրիլի 3-ին մարդիկ կրկին ասեն, թե երկիրը երկիր չի: Դրա համար հորդորում է քվե չտալ ընտրակաշառքով իրենց խաբող  թեկնածուներին. «Դրա համար մենք ունենք 80 տոկոս պատգամավորներ, որ ոչ գվում են, ոչ բվում են, ոչ տեսնում են, ոչ լսում են, 20-25 տարվա մեջ 20 բառ չեն ասել, ժողովրդի հոգսն ու խնդիրը իրանց չի հետաքրքրում, իրանք 5 տարին մեկ գալիս ձայներ են հավաքում ու վերջ»: Իր կուսակից  պատգամավորներն այդպիսին չեն՝ վստահեցնում է Արթուր Բաղդասարյանը: 5 հոգով 200 օրենք են հեղինակել. «Ոչ Մհեր Շահգելդյանն է խուլ ու համր, ոչ՝ Հեղինե Բիշարյանը, բոլորը ակտիվ աշխատում են խորհրդարանում՝  ազգի խնդիրները լուծելու համար»: ՀՎԿ-ի հավաքին եկած Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչները կուսակցությանը սատարում են տարբեր պատճառներով. «Մարդկայնորեն հարցերը դնում են  ու կարողանում են օգնել»: «Մենք ՀՎԿ-ում բավական ընկերներ ենք ձեռք բերել, դրա պատճառով»:  «Գտնում եմ, որ ծրագիրը  ՀՀ-ի համար ընդունելի ու ճիշտ ծրագիր է»: Հեռանալուց  առաջ Արթուր Բաղդասարյանը   միջոց է առաջարկում՝ չմրսելու  համար. «Դե հլը մի հատ լավ ծափ տվեք տաքացեք»։